|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բերել եք մի մոդել, որտեղ քաղաքական ընդդիմության դերակատարությունն ուղղակի զրոյացված է․ ԱԺ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Որդեգրվել է մի մոդել, որտեղ չի կարող հակակոռուպցիոն քաղաքականությունն ունենալ դրական արդյունք այն պատճառով, որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը և պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և հանրային իրավունքների տրամադրման մակարդակում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ կոռոպցիայի դեմ պայքարի կենտրոնական տեղում պետք է լինի ընդդիմությունը։
«Ընդդիմությունն էստեղ ո՞ւր է, ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ խորհրդարանը, երբ չկա ընդդիմության խոսքը: Այս համակարգը չի կարող իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ներկայացված հարցի քվեարկությանը:
Մանրամասները՝ տեսանյութում