|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը. օրակարգում հանձնաժողովի ընտրության հարցն էր:
Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ինքնաառաջադրվեցին նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը և Հայկուհի Հարությունյանը:
Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օրերս ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Մնացյլալ 5-ը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից: