|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կիրակի օրը Ֆրանսիան վեց Rafale կործանիչ է վաճառել Հունաստանի ռազմաօդային ուժերին՝ «հարևան Թուրքիայի հետ տարաձայնությունների ֆոնին»: Այս մասին Հունաստանը նախ հայտարարել էր շաբաթ օրը, իսկ հետո՝ կիրակի օրը, Twitter-ում տեղեկությունը հաստատել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին:
«Հիանալի նորություն. Հունաստանը նոր հայտարարել է վեց Rafale ձեռք բերելու մտադրության մասին: Մենք միասին աշխատում ենք իրական եվրոպական ինքնավարություն ստեղծելու ուղղությամբ»,- մեջբերում է նրան Ahval-ը:
Հաշվի առնելով վերջին գնումը՝ Հունաստանի սպառազինության մեջ առկա Dassault Rafael-ի թիվը հասել է 24-ի: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն 18 ինքնաթիռների նախնական գնման մասին՝ հավելելով, որ որոշում է կայացվել հետագայում ևս վեց ինքնաթիռ գնելու վերաբերյալ:
Նշենք, որ Միջերկրականում Թուրքիայի հետ լարվածության բռնկումից հետո Հունաստանը սկսել է մեծ քանակության սպառազինություն գնել Արևմուտքից։