|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից:
Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ:
Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: