|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան արդեն գտնվում է ԱՄՆ-ի ոչ պաշտոնական պատժամիջոցների ճնշման տակ, ինչը դժվարացնում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնումը: Այս մասին ասել է Ասիական-խաղաղօվկիանոսյան թուրքական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սելչուկ Չոլաքօղլուն։
Փորձագետի խոսքով՝ թուրքական պաշտպանական արդյունաբերությունն արդեն գտնվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ոչ պաշտոնական պատժամիջոցների ներքո: Այս բարդությունը բացահայտվում է Ս-400-երի երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ բանակցությունների ընթացքում: «Կրկնվող պատժամիջոցների սպառնալիքից խուսափելու համար Անկարան փորձում է ժամանակ ձգել», - ասել է Չոլաքօղլուն: