|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:
Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում է կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում