|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է։
Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաև Սիսիանի նախկին քաղաքապռտ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը։ Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։
Իսկ ինչ վերաբերում է Գորիս և Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։ Ինչպես հայտնի է՝ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարևանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, և այժմ դրանց բնակիչները ևս պետք է Գորիսի և Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։