|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա եւ առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային վարչության պետ:
Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետեւանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում»: