|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական իսլամիստական «Թալիբան» շարժումը արգելել է փողոցային ցույցերը: Այս մասին ասվում է «Թալիբան»-ի ձևավորած կառավարության ՆԳՆ առաջին պաշտոնական հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ ցույցերը խախտողները և կազմակերպիչները կպատժվեն:
Այսուհետ բողոքի ակցիաների կազմակերպիչները պետք է ոչ ուշ, քան 24 ժամ առաջ տեղեկացնեն Արդարադատության նախարարությանը բողոքի ակցիայի պատճառի, վայրի և ժամանակի, ինչպես նաև ենթադրվող կարգախոսների մասին: Արգելքի պատճառ են նշվել հասարակական կարգի խախտումները, որոնք առաջացել են վերջին օրերին «Թալիբան»-ի դեմ բողոքի ցույցերում: Քաբուլում և Հերաթում թալիբները ցրել են բողոքի ակցիաները օդ արձակված կրակոցներով, կան զոհեր․ հայտնում է Deutsche Welle-ն:
Աֆղանստանում ցուցարարների թվում կան բազմաթիվ կանայք, որոնք դժգոհ են թալիբների սահմանած սահմանափակումներից: