|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սոցիալական ցանցերում հայտնվել են Իրանում նկարահանված՝ Միացյալ Նահանգների արտադրության ռազմական տեխնիկայի լուսանկարներ, որոնք, հավանաբար, պատկանում են աֆղանական բանակին. հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Լուսանկարներից մի քանիսը ցույց են տալիս, որ Humvee արտաճանապարհային մեքենաները իրանական բանակի բեռնատարների վրա ուղևորվում են ինչ-որ տեղ: Լուսանկարներն արվել են Սեմնան և Գերմսար քաղաքները կապող մայրուղում:
Բիսմիլլահ Խան Մոհամմադին, որը մինչ «Թալիբան»-ի իշխանության հաստատումը երկրում Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, մեկնաբանել է այս լուսանկարներից մեկը՝ Իրանին անվանելով «վատ հարևան»:
Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուսանկարները: Իր հերթին «Ալ Արաբիա»-ն չի կարողացել հաստատել սոցիալական ցանցում տեղադրված պատկերների իսկությունը: