|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բրիտանական Daily Express թերթը սենսացիոն մանրամասներ է տարածել Աֆղանստանից բրիտանական էլիտար ստորաբաժանումների փախուստի վերաբերյալ: Ըստ Մեծ Բրիտանիայի հայտնի լրատվամիջոցի՝ բրիտանական հրամանատարությունը մի քանի տասնյակ հատուկջոկատայիններ է թողել ճակատագրի ողորմածությանը Աֆղանստանի հարավում, և նրանք ստիպված են եղել Քաբուլ հասնել կանացի զգեստով ու փարանջայով: Հատուկ ջոկատի հնարքը չի հարուցել թալիբների կասկածը, և բրիտանացիները հաջողությամբ հասել են Քաբուլի օդանավակայան:
Հաղորդվում է նաև, որ բրիտանացի հատուկջոկատայինները զենքի ու տեխնիկայի մեծ մասը թողել են երկրի հարավում: