|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հեռուստատեսային հարցումներում Վրաստանի՝ ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների 95%-ը հայտարարել է, որ կտրականապես պահանջում է իմ վերադարձը Վրաստան, որ միայն իմ իշխանության օրոք էին իրենք ապրում հանգիստ, խաղաղ և վաղվա հանդեպ վախ չունեին. իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին:
Որպես իր հայտարարության ապացույց՝ Սահակաշվիլին ներկայացրել է ադրբեջանական ինտերնետային հեռուստատեսության`Մառնեուլի շրջանի Aktual TV-ի ռեպորտաժը․ Վրաստանի ադրբեջանցի քաղաքացիներից շատերը հայտարարում են, որ պաշտպանում են Սահակաշվիլիին իշխանության վերադարձնելու գաղափարը: