|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններւմ Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած ЗИЛ մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած ГазЕль մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГазЕль-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։