|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն, իսկ մեկին փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։
Վիրավորները Սևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան, և նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, մեկն էլ ծանր կայուն վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։