|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը։
Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի Տավուշի սահմանային դիրքեր մեկնող ծառայողներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Նա նշել է, որ սահմանապահ ոստիկաններն իրականացնում են հայրենանվեր ծառայություն՝ պահելով պետական սահմանը և պահպանելով հասարակական կարգը երկրի ներսում։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։
Դիրքեր ճանապարհելու միջոցառումն ավարտվել է հանդիսավոր երթով։
Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձել են ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորել են հրամանատարությունը, ծառայակիցներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ անձնվեր ծառայության համար և մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնել պարգևներ։
Միջոցառումն ավարտվել է սահմանապահ ոստիկանների հանդիսավոր երթով։