|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն Աֆղանստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ, եղել է հայ խաղաղապահների ծառայության վայր հանդիսացող ռազմաբազայում և մարտական հերթապահության վայրերում։ Նա ծանոթացել է հերթապահության յուրահատկություններին։ Դավիթ Տոնոյանն այցելել է նաև ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ամբողջ անձնակազմի հետ։ Նա անձնակազմին ներկայացրել է ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները, ԶՈւ բարեփոխումների կարևոր կետերը։ Քննարկվել է բարեփոխումներում միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում նման առաքելությունների նշանակությունը։ Զինծառայողները տարբեր հարցեր են բարձրացրել, որոնց Տոնոյանը պատասխանել է:
Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարն իր և երկրի ղեկավարության անունից հայ խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել բարձր որակի ծառայության համար։