|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան: Այցի շրջանակում այսօր Դավիթ Տոնոյանին ընդունել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության և այլ հարցեր։
Դավիթ Տոնոյանն առաջարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցման հնարավորությունները և հումանիտար համագործակցության խորացումը: