|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամաբ վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիմումը։
Գրավոր ընթացակարգով դիմումի քննությունը կայանալու է 2022 թվականի հունվարի 25-ին՝ 11։00-ին։ Զեկուցող դատավորը Երվանդ Խունդկարյանն է։
Այս դիմումով «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված երկու թեկնածուները՝ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին և ապօրինաբար գտնվել են անազատության մեջ։
Ընդդիմությոնը բոյկոտել էր ընտրությունը՝ անօրինական համարելով այն, քանի որ չէին ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում էին ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: