|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը դատախազությանն է վերադարձրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) լուծարելու խնդրանքը. հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայցադիմումի՝ «դատավարական թերությունների» կապակցությամբ:
Մարտի 17-ին Թուրքիայի դատախազությունը դիմել էր Սահմանադրական դատարան`HDP-ն լուծարելու խնդրանքով: Փաստաթղթում նշվում էր, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված են պետության և ժողովրդի պառակտմանը»: 2017-ի հունվարին HDP-ի համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը մեղադրվել են ահաբեկչական գործունեության և ահաբեկչության քարոզչության մեջ: Անկարան կարծում է, որ այս կուսակցությունը, ներկայացված լինելով խորհրդարանում, դեռ շարունակում է կապեր պահպանել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ և կարող է հանդես գալ որպես դրա քաղաքական թև: