|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից:
«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հայտարարությունում։