|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրեց ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը:
Նա նշեց, որ կամուրջը կառուցվելու է սահմանային անցակետերի արդիականացման շրջանակներում, որը նպատակ ունի լուծել մաքսային ծառայությունների առջև ծառացած խնդիրները:
Վրացական կողմի հետ պայմանավորվել են, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է կամրջի կառուցման բացառապես այն հատվածը, որն ընկած է ՀՀ սահմանից ներս: Պետք է երկու երկրների քաղաքաշինական նորմերի հետ համաձայնեցնեն այդ որոշումը, իսկ շինարարի ընտրությունը կկատարվի երկու երկրների համատեղ հանձնաժողովի միջոցով:
Կամրջի շինարարության վրա ծախսվելու է 5 միլիոն եվրո: