|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ծննդյան 61-ամյակի առիթով։
Ուղերձում ասվում է․
«Մեծարգո՛ պարոն Սահակյան․
սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան 61-ամյակը, ցանկանում երկար տարիների կյանք, անձնական երջանկություն՝ ի բարօրություն Ձեր ընտանիքի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների:
Ձեր ողջ կյանքը եղել է նվիրում մեր հայրենիքին, նրա շենացմանը, անվտանգային համակարգի ապահովմանը:
Խնդիրների այս շարքը շատ ավելի ծավալուն եղավ, երբ ժողովուրդը Ձեզ վստահեց Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը:
Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձեր կուտակած աշխատանքային վիթխարի փորձն ու մարդկային բարձր որակները դեռ շատ են պետք մեր երկրին:
Ամուր եղեք»: