|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առաջին քվեարկության ժամանակ, պարզվում է, միակ անվավեր քվեաթերթիկում նշված է եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:
Ավելին՝ նույն ընդդիմադիր թեկնածուի ընտրության երկրորդ քվարկությանն էլ այս պարադոքսը կրկնվել է, այսինքն՝ 5 անվավեր քվեաթերթիկներում պատգամավորները հատուկ պլանավորված քվեարկած են եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու, մի բան միայն կարող թինք խնդրել՝ որ նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեիք։ Կամ Արայիկ Հարությունյան անունով նախագահ կա Արցախում, Շուշիի ընկնելու մասին ինչ-որ բաներ է պատմում, կխնդրեինք որ Շուշիի գրավման հանգամանքները բացահայտեիք»,-ասաց Վարդևանյանը՝ դիմելով իշխանական թևին:
Մանրամասն՝ տեսանյութում։