|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք գալիս ենք այն համոզմանը, որ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ղեկավար կազմում իր պարտականությունները կկատարի համապատասխան ՀՀ Սահամնադրությանը: Եթե մեր որոշ գործընկերների կարծիքով՝ ԱԺ ղեկավարությունը մենք պետք արագ ձևավորենք, իհարկե պետք, է արագ ձևավորենք, բայց այս քննարկումները անհրաժեշտություն են: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Քննարկումները պետք է ոչ թե դառնան դասախոսություն, այլ ռեալ վերածվեն խոսքի և քննարկումների և սուր տեսակետներից երբևէ չպետք է խորշել: Ես ինքս զինվորական եմ, բայց արդեն համակերպվել եմ, որ քաղաքական գործընթացներն այլ են և այդտեղ պետք է լսել տեսակետները, բազմակարծությունը հաշվի առնել, նաև համապատասխան հետևություններ անես ինքդ քեզ համար»: