|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
16 օր է՝ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ:
ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն ու նշել, որ քննարկվում է նաեւ նրանց՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը։