|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն 9 օր է, ինչ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Զինծառայողներից դեռ տեղեկություն չկա: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հաղորդել են գերատեսչությունից։
Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը․
«Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը: Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը նույնպես քննարկվում է»,- տեղեկացրել են նախարարությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն։