|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինվել է Ռուսաստանի համանախագահը: Ռուսաստանից համանախագահ է նշանակվել Իգոր Անատոլիևիչ Խովաևը: Այս պաշտոնում նա փոխարինել է Իգոր Պոպովին։
59-ամյա Իգոր Խովաևը, որն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, 2015-2020 թվականներին ծառայել է որպես Ֆիլիպիններում Ռուսաստանի Դաշնության դեսպան:
Նշենք, որ Իգոր Պոպովը Ռուսաստանից Մինսկի խմբի համանախագահն էր 2010 թվականից: