|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում մենք մեր ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին։ Այս մասին ասել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ադրբեջան այցելած փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը. հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:
«Համաճարակի ընթացքում զարգացան նաև հարաբերությունները ԱԶԿ-ի և «Ենի Ազերբայջան» (իշխող՝ YAP) կուսակցության միջև... Այս անգամ մենք կքննարկենք մեր ժողովուրդների կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` մշակութային: Հուսով եմ, որ այցը օգտակար կլինի երկու պետությունների և երկու կողմերի հարաբերությունների տեսանկյունից: Վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ այս տարածաշրջանում կայունություն և զարգացում կապահովվի»,– ասել է թուրք պաշտոնյան։
Նշենք նաև, որ թշնամական պետությունների պատվիրակությունները նախատեսում են այցելել հայկական Շուշի ու Վարանդա։