|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը իսլամական արվեստի թանգարանում «Սուրճ. Արևելք և Արևմուտք» ցուցահանդեսի շնորհանդեսի ժամանակ փաստաթուղթ է ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Եթե մենք նստենք մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջը, ապա մեր միջև տարաձայնությունները չեն թվա այդքան անլուծելի»։
Հերցոգը նշել է 11 տարի անց Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության առաջին մշակութային կցորդ Սելիմ Օզթուրքի նշանակման մասին: «Նա շատ է օգնել ցուցահանդեսն անցկացնելուն»,- ասել է Իսրայելի նախագահը:
Իսկ Israel Today-ի հետ զրույցում թուրք բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Էրդողանի և Նաֆթալի Բենեթի զրույցը կարող է տեղի ունենալ որոշ ժամանակ անց. «Դա կախված է իրադարձությունների ու երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումից»:
Սելիմ Օզթուրքը իր հերթին պատասխանել է Հերցոգին. «Վստահ եմ, որ տարածաշրջանային առաջնորդների կողմից սեղանի շուրջը մեկ բաժակ «թուրքական սուրճ» խմելը կարող է օգնել լուծել շատ խնդիրներ»: