|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը դեռ չի նախատեսում բացառել «Թալիբան» շարժումը արգելված կազմակերպությունների ցուցակից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների` նման հեռանկարի վերաբերյալ հարցին:
Հարցը կապված էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ, ըստ որի` Ռուսաստանը ջանքեր կգործադրի «Թալիբան»-ի և Աֆղանստանի կառավարության միջև երկխոսություն հաստատելու համար, քանի որ կարգավորումն այս երկրում պահանջում է բոլոր քաղաքական և էթնիկ խմբերի մասնակցություն:
Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք պետության ղեկավարը նախատեսում է առաջարկել Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպությունների ցուցակից հանել շարժումը: «Առայժմ այս հարցում նորություններ չկան: Եթե դրանք լինեն, մենք ձեզ կտեղեկացնենք», - պատասխանել է Պեսկովը:
Մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը՝ նա նշել է, որ համաձայն է, որ «Թալիբան» շարժումը «բավական շոշափելի և հզոր ուժ է, որը գործում է Աֆղանստանում»: