|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանից զենքի և ռազմական տեխնիկայի գնումները շարունակելը կհանգեցնի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից հակաօդային պաշտպանության Ս-400 ռուսական համակարգի գնման և տեղակայման դեմ: Եվ հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի ցանկացած նոր խոշոր գնում լրացուցիչ պատժամիջոցներ է ենթադրում՝ ԱՄՆ-ի CAATSA օրենքի համաձայն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Վաշինգտոնի վաճառքները Անկարային և Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների համատեղ արտադրությունը դադարեցված կմնան»,- հավելել է Նուլանդը: