|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տաջիկստանում ճամբար կկառուցվի «Թալիբան» արմատական շարժման զինյալներից փախչող աֆղանցիների համար: Այս մասին հայտարարել է Խաթլոնի շրջանի ղեկավար Կուրբոն Հակիմզոդան. հաղորդում է «Ասիա-պլյուսը»:
Նրա խոսքով՝ Տաջիկստանի ՆԳՆ-ի ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ երկրի հարավում կառուցվում է Աֆղանստանի քաղաքացիների տեղավորման ժամանակավոր բազա: Հատուկ տարածքներում փախստականներին տրամադրվում են վրաններ և տաք կերակուր:
«Պետք չէ մոռանալ, որ մեր երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին աֆղանցիներն ընդունեցին մեր քաղաքացիներին, ամիսներ շարունակ նրանց ապահովել են բնակարանով և սնունդով: Այսօր նրանք անախորժությունների մեջ են, և մենք պարզապես մարդկայնորեն պարտավոր ենք օգնել»,- աֆղանցիներին օգնելը հիմնավորել է Հակիմզոդան: