|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժություններ տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զինավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
«Օգոստոսի սկզբին Հարբ-Մեյդոնում մենք կմասնակցենք համատեղ զորավարժություններին՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորավարժությունների ընթացքում մենք կմշակենք միացյալ ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ`միության պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատներին ոչնչացնելու համար», – ասել է Լապինը:
Զորավարժություններում ներգրավված զինծառայողների թիվը դեռ հայտնի չէ: