|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական վարակիչ հիվանդությունների ասոցիացիայի նախագահ Մեհմեթ Ջեյհանը Gazete Oxygen-ին ասել է, որ Ռուսաստանի հետ օդային կապի բացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը վատթարացել է:
Ջեյհանն ասել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը ներկայումս թուրքերի համար հիմնական սպառնալիքն է կորոնավիրուսի դելտա շտամի պատճառով, որը, ըստ նրա, երկիր են բերում ռուսները:
Ջեյհանն ասել է նաև, որ իրավիճակը երկրի առողջարաններում, կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի հետ կապված, սկսում է դուրս գալ վերահսկողությունից, և կոչ է արել փակել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանները:
Նա տարակուսանք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները փորձում էին համոզել Ռուսաստանին՝ զբոսաշրջիկներին թողնել Թուրքիա այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկն էր այն երեք երկրներից, որտեղ դելտա տեսակն առավել տարածված էր:
«Ինձ համար ամենամեծ վախն առաջացնում են ռուս զբոսաշրջիկները: Ես զարմացած եմ իշխանությունների արձագանքի բացակայությունից. այո, զբոսաշրջությունը կարևոր է տնտեսության տեսանկյունից, բայց Ռուսաստանից բերված դելտա շտամը վտանգում է մեր քաղաքացիների առողջությունը»,– ասել է Ջեյհանը։