|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:
Ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար կստեղծվի ստեղծագործական միջավայր, ինչը կնպաստի նրանց արտադպրոցական զբաղվածության և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։
Ծրագրի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և կներկայացվեն մասնակիցների աշխատանքները: