|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սարսափելի վթարից մահացածը 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Արամ Գեւորգյանը:
«Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։ Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։
Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել»,- գրել է նա։