|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջը` Միշելին, Նյու Յորքից Վաշինգտոն տեղափոխող ինքնաթիռը հրաշքով խուսափել է ռազմական ինքնաթիռի հետ բախումից. տեղեկացնում է The Washington Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Էնդրյուս ռազմաբազայի մոտ: Երբ երկու ինքնաթիռներին էլ թույլատրվել է վայրէջք կատարել, պարզվել է, դրանք միմյանց չափազանց մոտ են թռչում: Նախագահական ինքնաթիռին անմիջապես հրամայվել է դադարեցնել վայրէջքը:
Մասնագետների կարծիքով` սխալվել են կարգավարները, որոնք ժամանակին չեն ֆիքսել ինքնաթիռների մոտ լինելը և համապատասխան հրամաններ չեն արձակել: