|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում, ուրբաթ հայտնել են Sputnik Արմենիա-ի աղբյուրները:
Այժմ բանակցություններ են տարվում առաջիկայում նրանց վերադարձնելու ուղղությամբ:
Մինչդեռ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիա-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Ավելին, որոնողափրկարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են: Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետեւել պաշտոնական հաղորդագրություններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին Սյունիքի մարզի Սեւ լճի մոտակայքում մառախուղի պայմաններում անհետացել էին զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զինծառայողներն իրենց ամրակցված զինվորական ավտոմեքենայով կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները: Նախարարությունը նշել է նաեւ, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորությունը: Երկուսն էլ զենք չեն ունեցել իրենց հետ: