|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կյանքի 71-րդ տարում մահացել է ռուս դերասան և երաժիշտ Պյոտր Մամոնովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դերասանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է, մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությանը հաջորդած բարդացումներն են եղել:
Մամոնովը «Քովիդ-19»-ով վարակվել է երկու շաբաթ առաջ: Հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ վերջինս գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Նախօրեին դերասանի կինը տեղեկացրել էր, որ արտիստին չի հաջողվում դուրս բերել արհեստական կոմայից:
Պյոտր Մամոնովն իր ստեղծագործական կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 10 ստուդիական ալբոմ և նկարահանվել երկու տասնյակ ֆիլմերում: