|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ջազային երաժիշտ Տիգրան Կոպալյանը, որը հայտնի է Լեոն Ռեդբոուն կեղծանունով, մահացել է ։ Այս մասին հայտնում է The Variety-ն` վկայակոչելով երաժշտի ընտանիքի անդամներին:
Կոպալյանը մահացել է երեկ` մայիսի 30–ին, Կանադայում, նա 69 տարեկան էր։
Ժամանակին Ռեդբոունին ուշադրություն էր դարձրել Բոբ Դիլանը, որին ցնցել էր երաժշտի կատարման ոճը։ Նա առաջարկել էր Rolling Stone երաժշտական ամսագրին` ուշադրություն դարձնել տաղանդավոր երաժշտին։ Դեպքից 1 տարի անց Կոպալյանն իր առաջին պայմանագիրն էր կնքել։
Կոպալյանն, ընդհանուր առմամբ, 15 ձայնասկավառակ է թողարկել։ Դրանցից առաջինը ներկայացվել է 1975 թվականին ու կրել «On the track» անվանումը: