|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։
Նա հայտնեց, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաեւ այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
Մեր հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքեց, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։
Արմեն Սամվելյանը հայտնեց, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչեւ այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։