|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական նավատորմը շուտով կստանա ներքին արտադրության 2 ժամանակակից անօդաչու մոտորանավակներ:
Նախատեսվում է, որ թուրքական ռազմական ASELSAN կազմակերպության և SEFINE պաշտպանական նավաշինարանի արտադրած անօդաչու ռազմանավերը ակտիվորեն կկիրառվեն Թուրքիայի ծովային սահմանները պաշտպանելու համար:
Մոտորանավակները սահմանների հետախուզման/մոնիտորինգի, մակերեսային և ստորջրյա թիրախների դեմ հարվածների, ռազմավարական նշանակություն ունեցող ափամերձ օբյեկտների (նավահանգիստներ, ռազմածովային կայաններ և այլն) պաշտպանությունն ապահովելու համար են: Բարձր մանևրությամբ մոտորանավակները կարող են գործել առանց վառելիքի լիցքավորման մինչև 4 օր: