|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը սույն թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 22-ը Tourist-Bus ծրագրի շրջանակում կմեկնարկի ուղևորափոխադրումների կազմակերպումը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասար և Ամարասի վանական համալիր ուղղություններով: Այս մասին հայտնում են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։
«Ուղևորափոխադրումները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը 10:00-ին:
Տոմսերը կարող եք ձեռք բերել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից (տոմսի արժեքը՝ 500 դրամ):
Մանրամասների համար դիմել Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն:
Հեռախոս՝ 047 94 29 74»։