|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը սույն թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 22-ը Tourist-Bus ծրագրի շրջանակում կմեկնարկի ուղևորափոխադրումների կազմակերպումը Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասար և Ամարասի վանական համալիր ուղղություններով: Այս մասին հայտնում են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։
«Ուղևորափոխադրումները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ ժամը 10:00-ին:
Տոմսերը կարող եք ձեռք բերել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից (տոմսի արժեքը՝ 500 դրամ):
Մանրամասների համար դիմել Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն:
Հեռախոս՝ 047 94 29 74»։