|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվան չի քննարկում Աֆղանստանի ղեկավարության հետ այս երկիր ռազմական զորակազմ մտցնելու հարցը. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ. այս հարցի շուրջ քննարկումներ չկան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան Աֆղանստան զորքեր ուղարկելու ծրագրեր., հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը նաև ասաց, որ իրավիճակը Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի և այնտեղ նրանց դաշնակիցների դուրս բերումից հետո մտահոգիչ է, քանի որ իրավիճակն ապակայունանում է: Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է զորախումբ ուղարկել Տաջիկստան՝ Աֆղանստանի հետ սահման, Պեսկովն ասաց. «Լրացուցիչ զորամիավորման մասին չեմ կարող ասել»:
«Քանի որ իրավիճակը զարգանում է, և այն չի զարգանում լավագույն կերպով, որոշ որոշումներ կկայացվեն մեր զինվորականների, սահմանապահների կողմից», - ասաց Պեսկովը՝ մեկնաբանելով տաջիկ-աֆղանական սահմանին տիրող իրավիճակը: