|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի խորհրդարանը այսօր կսկսի քննարկել Սահմանադրության փոփոխությունները։ Երկրի հիմնական օրենքում կատարված փոփոխությունները կառավարության և ընդդիմության միջև կնքված համաձայնագրի մաս են կազմում:
Նախատեսվում է խորհրդարան անցնելու շեմը 5% -ից իջեցնել 2%-ի: Խմբակցություն ստեղծելու համար բավարար կլինի չորս պատգամավորների առկայությունը՝ ներկայիս յոթի փոխարեն:
Փոփոխությունները կանդրադառնան Գլխավոր դատախազի նշանակման վրա: Պաշտոնը ստանձնելու համար թեկնածուին պետք է սատարեն 150 պատգամավորներից 90-ը: