|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԿԳ նախարար ԱՐմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի դիմորդներ և ծնողներ, ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել:
1. Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:
2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:
3. Քննութոյւնների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:
4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»: