|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսին Հայաստանում ևս շոգ է լինելու: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- ասել է նա։
Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակային կանխատեսումներին` Սուրենյանը նշեց, որ կրկին շոգ է լինելու, սակայն, ի տարբերություն հունիսի, կլինեն նաև «ցուրտ» օրեր։
Նրա խոսքով` հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ:
«Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40․․․ +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- նշել է նա: