|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է Հայաստանի և Արցախի շուրջ տիրող իրավիճակը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հիմնախնդիրը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։