|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում՝ աշխարհի ամենահին տաճարային համալիրներից մեկից՝ Գյոբեքլի Թեփեից (հայերեն՝ Պորտասար, Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգ) ոչ հեռու, հնագետները հայտնաբերել են 11 խոշոր արհեստական բլուրներ: Ըստ Daily Sabah-ի՝ հողաթմբերը բառացիորեն շրջապատում են մոտ 12 հազար տարի առաջ կառուցված կառույցները։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը լրագրողներին ասել է, որ գիտնականները տարածքն անվանել են «12 բլուր», ինչպես նաև «Թուրքիայի հարավարևելյան բուրգեր»:
«Այս տարածաշրջանն ունի յուրահատուկ մշակույթ»,- մեկնաբանել է Էրսոյը՝ ավելացնելով, որ բլուրների վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունն ավարտվում է, և մանրամասն զեկույցը կթողարկվի սեպտեմբերին:
Պորտասարը 2011 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այն հայտնաբերվել է 1963 թվականին Ստամբուլի և Չիկագոյի հնագետների կողմից: